Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թավիշի զոհը. մերօրյա վանդալիզմ

Թավիշի զոհը. մերօրյա վանդալիզմ
03.03.2019 | 21:12

Խորենացի 13 հասցեի նախկին լուսավորության նախարարության շենքը երեկվանից անցյալում է: Թավշյա տրակտորի ու բուլդոզերի բռնի ապտակից հետո անցյալ դարի 50-ականների ճարտապետական նմուշի տեղում, ըստ նոր կառավարիչների, ժամանակակից լուծումներով այլ կառույց է լինելու: Ի դեպ, քաղաքապետարանից նշում են, թե ճարտարապետական արժեք ունեցող շենքն ամբողջությամբ ներառված է լինելու այդ համալիրում, ուղղակի ոչ թե վերակառուցվելու է, այլ նրա նմանությամբ նորն է կառուցվելու: Տրամաբանությունից դուրս այս հայտարարությանը հավատալն անկարելի, իսկ պատմության վկայի հետ նման կերպով վարվելն աններելի է:


Շենքը քանդելու ամբողջ պատմության մեջ տարօրինակ է այն հանգամանքը, որ նմանատիպ ամեն մի շինության համար մոլի պայքարող-ակտիվիստներն այժմ ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Երևանի 2800-ամյակի կապակցությամբ քաղաքին նվեր մատուցվելիք Մյասինկյանի արձանին հարող պուրակի համար սրտապատառ ու կեղեքող ակտիվիստներն այժմ չկան ու չկան: Նրանց հոգիներին իջած թավիշը, երևի, թույլ չի տալիս որևէ քայլ անել, ձայն-ծպտուն հանել: Կամ էլ այնքան են վստահում քաղաքապետին ու գլխավոր ճարտարապետին, որ քննադատելը մեղք են համարում:


Անաղմուկ, լուռ, առանց էմոցիաների քաղաքի նոր կառավարիչները քանդեցին պատմությունը, տեղում կառուցվող նոր կառույցին էլ երևի «Սուպեր թավշե» անունը կտան, իսկ լուսավորության նախարարության շենքի մասին չեն էլ հիշի. «նոր Հայաստանում» հնի մասին հիշողություններ պետք չեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ